‘Լավրովն ԱՄՆ-ին մեղադրել է վտանգավոր սադրանքներ կազմակերպելու մեջ’

2009

ԱՄՆ-ը Սիրիայում ռուսաստանցի զինվորականների դեմ վտանգավոր սադրանքներ է կազմակերպում: Այդ մասին իր հարցազրույցում նշել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն:

«Մերթ, իբր պատահաբար, հարված է հասցնում սիրիական զորքերին, որից հետո ԻՊ-ականները հակահարձակման են անցնում, մերթ ուրիշ ահաբեկիչների է «քսի տալիս» ռազմավարական կարևոր կետերի վրա, որտեղ վերականգնվել է պաշտոնական Դամասկոսի օրինական իշխանությունը, մերթ մեր զինվորականների համար մահացու վտանգ պարունակող սադրանքներ է կազմակերպում»,- նշել է Լավրովը:

Նրա խոսքով՝ Մոսկվային մտահոգում է նաև «կիսամիջոցների մարտավարությունը», որով զինվել են Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները: «Երբ երկակի ստանդարտներ  են կիրառվում, ահաբեկիչներին բաժանում են «վատերի» ու «ոչ այնքան վատերի», մոռանում են ՄԱԿ-ի ԱԽ պատժամիջոցների անհարժեշտությունը, ապա հակաահաբեկչության արդյունավետության մասին խոսելը բավական բարդ է»,- պարզաբանել է ԱԳ նախարարը: Նա հավելել է, որ ԻՊ-ն սկսել է դիրքերը զիջել միայն սիրիական բանակի ճնշման տակ՝ ռուսաստանյան ՌՏՈՒ օժանդակությամբ:

Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Թրամփը Պուերտո Ռիկոյում’
Հաջորդ հոդվածը‘Լաս Վեգասի հրձիգի ընկերուհին հանձնվել է ՀԴԲ աշխատակիցներին’