‘
Մոսկվան տվյալներ ունի այն մասին, որ Ուկրաինայի գերագույն ռադայում նախապատրաստվող ռազմական ռեֆորմը քննարկվում և մշակվում է այդ երկրում ԱՄՆ դեսպանի անմիջական մասնակցությամբ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Կիևի իշխանությունների պահվածքի համար հատուկ պատասխանատվություն է կրում ԱՄՆ-ը, որը, ըստ էության, ուղղակիորեն կառավարում է այդ իշխանություններին, և դրա վերջին օրինակը հետևյալն է. տեղեկություն է ստացվել այն մասին, որ Գերագույն ռադայում պատրաստվում են քննարկել ռազմական ռեֆորմի մասին օրենքների փաթեթը,- ասել է Լավրովը երեքշաբթի մամլո ասուլիսում:- Եվ ահա, թե ինչպիսին պետք է լինեն այդ բարեփոխումները, այդ օրինագծի որ նախագծերը պետք է աջակցություն ստանան, և որոնք պետք է հետաձգել՝ այդ բոլոր հարցերը որոշվում են Գերագույն ռադայի ղեկավարության և ԱՄՆ դեսպանի անձնական շփումների արդյունքում»:
Փոխանցում է Interfax-ը:
‘