‘
«Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի ԵԱՀԿ-ն առավել ակտիվ եւ արդյունավետ աշխատի մերձդնեստրյան ուղղությամբ, Հարավային Կովկասում եւ Բալկաններում կայունության հաստատման վերաբերյալ Ժնեւյան քննարկումների մասով»: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպումից հետո:
«Մենք նաեւ ընդգծում ենք, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում, կողմերի հետ միասին, հիմնական դերը ԵԱՀԿ Մինսկի խմբինն է»,- նշել է Լավրովը:
‘