‘
ՌԴ արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ուկրաինական ճգնաժամը: Այդ մասին հաղորդել է Ոուսաստանի ԱԳՆ կայքը:
Զրույցի ընթացքում նախարարները հավանություն են տվել Կոնտակտային խմբի ենթախմբեր ստեղծելու և շուտափույթ աշխատանքի անցնելու գաղափարին՝ կողմերի Մինսկյան պայմանավորվածությունները պահպանելու նպատակով:
Մասնավորապես՝ նշվել է կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու և ծանր սպառազինությունը ետ քաշելու, ինչպես նաև Ուկրաինայում սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու անհարժեշտությունը:
Բացի այդ՝ նախարարները քննարկել են նաև իրավիճակները Սիրիայում, Լիբիայում և Եմենում: Փոխանցում է lenta.ru-ն:
‘