Լավրով․ Արաբական աշխարհը ՌԴ-ի հետ կհամակարգի ապագա աշխարհակարգի ձևավորումը

296

Արաբական աշխարհի երկրները ցանկանում են  աշխարհի ապագա կարգի կազմավորման հարցում իրենց գործողությունները համակարգել Ռուսաստանի հետ։

Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը НТВ հեռուստաալիքի «Շաբաթվա ամփոփում» ծրագրում։

«Արաբական աշխարհը ոչ միայն ակնդետ հետևում է, այլև սերտ համագործակցում է մեզ հետ։ Այն մթնոլորտը, որ կար Մարաքեշում Ռուսաստանա-արաբական համագործակցության համաժողովում, և՛ միգրացիայի ու արտասահմանում թունիսցիների գործերով արտաքին գործերի նախարար Նաբիլ Ամմարի հետ բանակցությունները, և՛ Թունիսի նախագահ Քաիս Սաիդի հետ հանդիպումը ցույց տվեցին, որ դա սոսկ դիտարկում չէ,- ասել է նա։- Դա ակտիվ համագործակցելու ցանկություն է՝ ինչպես երկկողմանի գծով, տնտեսությունը, փոխադարձ ներդրումները զարգացնելով, այնպես էլ միջազգային ասպարեզում։ Ընդ որում՝ ոչ թե սոսկ համակարգվել առանձին ոլորտներում, այլ ապագա աշխարհակարգի սկզբունքային հարցերում»։

Նախորդ հոդվածըՆաբիուլլինան ցավալի թեմա է համարում ռուսաստանցիների ակտիվների սառեցումը
Հաջորդ հոդվածըՄխիթարյանը շուտով նոր պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ