Լավրով․ Ռուսաստանը տապալեց երկիրը մասնատելու՝ Արևմուտքի պլանները

395

Ռուսաստանին հաջողվեց տապալել Ռուսաստանը մեկուսացնելու՝ Արևմուտքի պլանները, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱԳՆ տարածքային ղեկավարների հետ խորհրդակցության ընթացքում։

«Աշխարհը մտել է արմատական,անվերադարձ փոփոխությունների դարաշրջան։ Մեզ հաջողվել է ոչ միայն տապալել հավաքական Արևմուտքի՝ մեզ մեկուսացնելու, ինչու չէ՝ նաև Ռուսաստանը մասնատելու պալանները, այլև առաջընթաց համագործակցություն ապահովել միջազգային հանրության անդամների մեծ մասի հետ»,- ասել է նախարարը։

Բացի այդ, վերջին մի քանի տարիներին կտրուկ աճել է այն երկրների թիվը, որոնք ցանկանում են միանալ Շանհայի համագործակցության կազմակերպությանը և БРИКС-ին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ միջպետական կառույց)։  Խոսքն այն պետությունների մասին է, որոնք նշանակալի դեր են խաղում իրենց տարածաշրջաններում, նշել է ԱԳՆ ղեկավարը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՊեկինն արձագանքել է Զելենսկու հայտարարությանը
Հաջորդ հոդվածըՔոնդոլիզա Ռայս․ Ուկրաինան և ՆԱՏՕ-ն հիմա էլ արդեն շատ ուժեղ դաշնակիցներ են