Կիևից վերահսկվող տարածքների ապառազմականացման և ապազգայնացման ու անվտանգության սպառնալիքները վերացնելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներն ավելի լավ է՝ կատարեք, քանի դեռ ուշ չէ, հակառակ դեպքում հարցը կլուծի ՌԴ բանակը, ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Ինչ վերաբերում է հակամարտության տևականությանը, ապա գնդակը ռեժիմի և նրա թիկունքում կանգնած Վաշինգտոնի խաղադաշտում է։ Նրանք ցանկացած պահի կարող են դադարեցնել անիմաստ դիմակայությունը»,- հավելել է Լավրովը։
Փոխանցում է tass.ru-ն։