‘
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների անվտանգության երաշխիքն է: Գործող նախագահը դեռևս վայելում է մեծամասնության աջակցությունը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Նույնիսկ ամենապահպանողական գնահատականներով, որոնք մեզ փոխանցում են մեր արևմտաեվրոպական գործընկերները, Սիրիայի բնակչության առնվազն մեկ երրորդը դեռևս աջակցում է նրան /Ասադին/՝ որպես մարդու, որը կոչված է թույլ չտալու Սիրիան վերածելու այնպիսի վայրի, որտեղ փոքրամասնությունները պարզապես չեն կարող ապրել և գոյատևել»,- ասել է Լավրովը:
‘