‘ Լավրով. Լեռնային Ղարաբաղը ոչ մի առնչություն չունի Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության հետ’

895

Ղարաբաղյան հակամարտությունն ու դրա կարգավորման գործընթացը չեն խոչընդոտի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը: Այս մասին նախօրեին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:  «Հայաստանը Մաքսային միությանն անդամակցում է որպես Հայաստան, Լեռնային Ղարաբաղը դրա հետ ոչ մի առնչություն չունի, ինչի մասին բազմիցս հրապարակայնորեն ասել է Սերժ Սարգսյանը»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարարը:

Լավրովի ասելով` Լեռնաին Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական հարցերը Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ չեն լուծվել: Նա ընդգծել է, որ կողմերը հաստատել են  խաղաղ դիրքորոշման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ հարգանքի հիման վրա լուծումներ գտնելու պատրաստակամությունը: «Չհամաձայնեցված հարցերը շատ չեն, պայմանավորվածությունների ճնշող մեծամասնությունը հասկանալի է», — հավելել է ՌԴ արտգործնախարարը: 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանական գյուղի բնակիչները փաստում են՝ Պետրոսյանը մենակ էր և անզեն. «Ազատություն»’
Հաջորդ հոդվածը‘Լուիս Էնրիկե. «Ես ունեմ երեք հավասարազոր դարպասապահներ»’