‘Լավրով. ԼՂ խնդրի լուծումը կախված է հակամարտող կողմերի կամքից’

1482

Վիեննայում անցած դեկտեմբեր տեղի ունեցած հանդիմպումը Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի միջեւ հուսադրող է, սակայն գլխավորը կախված է հակամարտող կողմերից, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցումհայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: 

«Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող մյուս երկրների նման ձգտում է օգնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ երկխոսության կայացմանը: Կան համանախագահների որոշակի մշակումներ, որոնք չեն մերժվում կողմերի կողմից, սակայն պահանջում են հավելյալ ջանքեր՝ պայմանավորվածության գալու համար: Մենք պատրաստ ենք աջակցել, սակայն նրանց փոխարեն մենք չենք կատարի այդ աշխատանքը: Բանակցություններում առաջընթացի գրանցումն առաջին հերթին կախված է հակամարտող կողմերից», — նշել է Լավրովը: 

Նախորդ հոդվածը‘Ղարաբեկյանի աճյունը Հայաստան կտեղափոխեն մինչեւ շաբաթվա վերջ’
Հաջորդ հոդվածը‘Մոմավառություն` ի հիշատակ սահմանին զոհված սերժանտի’