‘
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում, հանդիպել է այդ երկրի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի եւ ապա նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Ալիեւի հետ հանդիպման ժամանակ Լավրովն անդրադարձել է այն հարցերին, որոնք քննարկել է Մամեդյարովի հետ, եւ նշել, որ ի թիվս այլ հարցերի՝ քննարկել է նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը:
«Մենք, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի «եռյակի» անդամ, շահագրգռված ենք, որ օգնենք եւ առաջընթաց ապահովենք ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում: Լիովին համաձայն եմ ձեզ հետ, որ անհրաժեշտ է ակտիվ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ»,- Ալիեւի հետ հանդիպմանը հայտարարել է Լավրովը: Հիշեցնենք, որ Ադրբեջանից ՌԴ ԱԳ նախարարը գալու է Հայաստան:
Նոյեմբերի 20-21-ին նախատեսված են Լավրովի հայաստանյան հանդիպումները բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
‘