‘Լավրով. Ռուսաստանը ճանաչել է Պորոշենկոյի նախագահությունը’

757

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ճանաչել է Պյոտր Պորոշենկոյին որպես Ուկրաինայի նախագահ:

«Մենք, ինչպես գիտեք, ճանաչել ենք նախագահ Պորոշենկոյին եւ հույս ունենք, որ նախագահ Պորոշենկոն կօգտագործի մայիսի 25-ին Ուկրաինայում բոլոր նրբություններով հանդերձ տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ստացած քվեն», — Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ ասել է Լավրովը:

Նախարարը նշել է, որ Պորոշենկոն իր ստացած վստահության քվեն պետք է օգտագործի «պատերազմը կասեցնելու, այլ ոչ թե՝ հակամարտությունը ավելի ու ավելի խորը մղելու համար», — փոխանցում է Interfax-ը:

 

Նախորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը լիովին մաքրվել է, ընթանում են վերականգնողական աշխատանքներ’
Հաջորդ հոդվածը‘Դիեգո Սիմեոնե. «Տարօրինակ է, որ ինձ ավելի հաճախ պատժում են «Ռեալի» և «Բարսելոնայի» հետ հանդիպումների ժամանակ»’