‘Լավրով. Ռուսաստանը շահագրգռված է ԵՄ-ԱՄՆ լավ հարաբերություններով’

759

Ռուսաստանը շահագրգռված է, որ ԵՄ-ն լավ հարաբերություններ պահպանի ԱՄՆ_ի հետ, սակայն որոշումներ կայացնի ինքնուրույն: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Россия-1 հեռուստատեսության եթերում:

Անդրադառնալով Լեհաստանի ՆԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկու՝ այդ թեմային վերաբերող արտահայտություններին՝ Լավրովն իր լեհ գործընկերոջն անվանել է քաղաքական ռեալիստ: Սակայն, ըստ Լավրովի՝ այն մեղադրանքները, թե լեհ նախարարի խոսակցության գաղտնալսումը կազմակերպել են ռուսաստանյան հատուկ ծառայությունները, նպատակ ունեն ընդամենը «սեփական ձախորդությունը բարդել ուրիշի վրա՝ ուշադրությունը շեղելու նպատակով»:

Հունիսի 22-ին լրատվամիջոցներում հրապարակվել էին Սիկորսկու մի քանի մտքեր, որոնցում Լեհաստանի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ նա անվանել էր անհեռանկար և նույնիսկ վնասակար, քանի որ դրանք լեհերի մոտ առաջացնում են «անվտանգության կեղծ զգացում» և տարաձայնությունների են հանգեցնում Գերմանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ՀԿ-ն Մամիկոն Խոջոյանին խոշտանգումների ենթարկելու հարցով կդիմի ՄԻԵԴ’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը հրամանագիր է ստորագրել Ալեքսանդր Սոլժենիցինի 100-ամյակը նշելու վերաբերյալ’