‘Լավրով. Ռուսաստանը Սիրիայի պատճառով պատերազմի չի գնա’

798

Արեւմուտքի երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին որեւէ ապացույց չեն ներկայացրել, որը կհաստատեր Սիրիայի իշխանությունների մասնակցությունը քիմիական զենքի օգտագործման հարցում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Ռուսաստանցի նախարարի խոսքերով, Սիրիայում իշխանափոխությունը պատերազմի ավարտի չի հանգեցնի, իսկ քիմիական զենքի օգտագործմամբ սադրանքը, նր կարծիքով, կարող է ձեռնտու լինել սիրիական ընդդիմությանը, փոխանցում է BBC-ն:  

«Ընդդիմությունն ակնհայտորեն բանակցություններ չի ուզում, եւ նման մոտեցումները կամրապնդվեն ծավալված տեղեկատվական արշավի շնորհիվ», — հայտարարել է Լավրովը:
Միեւնույն ժամանակ, ՌԴ արտաքին գործերի գերատեսչության ղ եկավարը շեշտել է, որ Ռուսաստանը Սիրիայի պատճառով պատերազմի չի գնա: 

Նախորդ հոդվածը‘iLur Բլոգ. Մենք պարտավոր ենք վերադարձնել բնությանը նրանից բռնազավթած տարածքները’
Հաջորդ հոդվածը‘Ճամփաբաժան, կամ հիշենք բոլոր «ֆլեշներին» անուն առ անուն’