‘
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը անդրադարձել է 2008 թ. մարտի 1-ին բողոքի ցույցը ցրելու վերաբերյալ Հայաստանում ընթացող գործի քննությանը:
Նա նշել է, որ Մոսկվան, որպես Երևանի դաշնակից, միշտ շահագրգռված է եղել Հայաստանի կայունությամբ:
«Ուստի այնտեղ կատարվողը չի կարող չանհանգստացնել մեզ, նաև ԱՊՀ տարածքում այն կազմակերպությունների նորմալ աշխատանքի տեսակետից, որոնց մասնակցում է Հայաստանը»,- ասել է Լավրովը:
Ռուսաստանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ իրադրությունը «կզարգանա սահմանադրական ճանապարհով»:
Փոխանցում է ria.ru-ն:
‘