‘
Երեքշաբթի Մոսկվա է ժամանել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Իվ Լը Դրիանը: Վերջինիս հետ Սերգեյ Լավրովի հանդիպումից հետո կայացած համատեղ մամլո ասուլիսում Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ղեկավարը մեկնաբանել է հենց նոր ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից սահմանված՝ պատժամիջոցների ընդլայնված ցուցակը Ռուսաստանի դեմ:
«Ոչինչ չեմ կարող ասել, բացի նրանից, որ ցավում եմ մեր ամերիկյան բարեկամների ռուսատյաց մոլագարության համար, որն արդեն բոլոր սահմաններն անցնում է: Պոռոշենկոն չի կարող կատարել Մինսկի պայմանավորվածությամբ ստանձնած պարտավորությունները՝ պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ»,- հայտարարել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Լավրովի ֆրանսիացի գործընկերը նշել է, որ «Ֆրանսիան նպատակ չունի Եվրոպայից մեկուսացնելու Ռուսաստանը, թուլացնելու նրա տնտեսությունը: Մենք միասին, արդյունավետ և կոնկրետ աշխատանք կատարելու հնարավորություն ենք փնտրում բոլոր այն խնդիրների շուրջ, որոնք նույնքան մեզ են վերաբերում, որքան ազդում են Ռուսաստանի վրա»:
Փոխանցում է euronews-ը:
‘