‘Լավրով. MH 17-ի և ռուսաստանյան «Բուկի» մասին ռեպորտաժներն անհեթեթ են’

1265

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կարծիքով՝ 2014 թ. ամռանը Դոնբասում MH 17 չվերթի աղետի գործում «փաստերն աղավաղելու» փորձեր են կատարվում:

Նա «անհեթեթ» է անվանել Reuters գործակալության այն տեղեկատվությունը, թե «Մալայզիական ավիաուղիների» Boeing-ը խփվել է ռուսաստանամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող տարածքից արձակված հրթիռով:

Ռուսաստանը, Լավրովի խոսքով՝ ամեն ինչ կանի՝ ողբերգության բոլոր փաստերն ու վարկածները ստուգելու համար, մինչդեռ  մի քանի գործընկերներ, ինչպես նախարարն է արտահայտվել՝ ջանում են արգելակել հետաքննությունը:

Մի քանի օր առաջ Reuters գործակալությունը բացառիկ նյութ է հրապարակել, որում ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքի  Красный октябрь  ավանի բնակիչները պատմում են, որ տեսել են արձակված հրթիռը, որը խոցել է օդանավը:

Իսկ հոլանդական RTL հեռուստատեսությունը ներկայացրել է մալայզիական Boeing-ի աղետի վայրում հայտնաբերված բեկորների քննության արդյունքները: Ռազմական փորձագետները եզրակացրել են, որ դրանք ռուսաստանյան «Բուկ» հակաօդային պաշտպանության համակարգի բեկորներն են: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Իսլամական պետությունը» ստանձնել է Թունիսում հարձակման պատասխանատվությունը’
Հաջորդ հոդվածը‘Ցեղասպանության ժամանակ փրկված ձեռագրերի ցուցադրություն՝ Մատենադարանում’