‘Լատինական Ամերիկայում կվերականգնեն 20 մլն հեկտար անտառներ’

1125

Լատինական Ամերիկայի ութ երկրներ պայմանավորվել են մինչև 2020 թ. ծառեր տնկել գրեթե 20 մլն հա տարածքում և այդպիսով վերականգնել կտրված անտառները:

Նախաձեռնողը Պերուն է, որտեղ ՄԱԿ-ի՝ կլիմայական փոփոխություններին նվիրված համաժողովին են հավաքվել գրեթե 200 երկրների ներկայացուցիչներ:

Անտառների վերականգնման պարտավորություն են ստանձնել Արգենտինան, Չիլին, Կոլումբիան, Կոստա-Ռիկան, Էկվադորը, Գվատեմալան, Մեքսիկան և Պերուն: Այդ երկրների ներկայացուցիչների խոսքով՝ անտառները պակասում են  օգտակար հանածոների անօրինական արդյունահանման և ծառերը հատելու, ինչպես նաև գյուղարտադրության աճի պատճառով:

Ծառեր տնկելու նախաձեռնությունը ողջունել են անհատ ներդրողները, որոնք համաձայնել են այդ նախագծին  հատկացնել ավելի քան 300 մլն դոլար: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մարդու իրավունքների օրվա հայաստանյան քրոնիկոն ‘
Հաջորդ հոդվածը‘Մերկել. Ռուսաստանը չպետք է խանգարի նրանց, ովքեր ուզում են մտնել ԵՄ’