‘
Լատվիայի իշխող կուսակցությունը հանրային միջոցառումնրի ժամանակ Խորհրդային Միության խորհրդանիշների կիրառումը արգելելու մասին օրինագիծ է մտցրել խորհրդարան, գրում է РИА Новости-ն:
ԽՍՀՄ, Լատվիական ԽՍՀ և նացիստական Գերմանիայի սիմվոլիկայի կիրառումը երթերի, հանրահավաքների և պիկետների ժամանակ երկրում արդեն արգելված է: Սակայն այդ արգելքը չի տարածվում զվարճանքի միջոցառումների, սպորտային իրադարձությունների և տոնախմբությունների վրա:
Իշխող կուսակցությունը նաև առաջարկում է արգելել հանրային միջոցառումների ժամանակ Լատվիական Հանրապետության անխակության դեմ ուղղված ցանկացած տիպի հայտարարությունները, պետական կառուցվածքի բռնի կերպով փոփոխման կոչերը, պատերազմի, կոմունիզմի, նացիզմի և բռնության քարոզչությունը:
‘