‘Լատվիայի նոր նախագահ է դարձել Էգիլս Լևիտսը’

759

Լատվիայի նոր նախագահ է ընտրվել հեղինակավոր իրավաբան, Հաղթանակի օրը տոնելու հակառակորդ, եվրոպական արժեքներ և լատվիերենի հիմքի վրա ազգի միավորման կողմնակից Էգիլս Լևիտսը:

Լատվիան խորհրդարանական պետություն է, ուստի նախագահի լիազորությունների շրջանակը սահմանափակ է: Պետության ղեկավարն օրենսդրական նախաձեռնության իրավունք ունի, նա կարող է կասեցնել օրենքի ընդունումը, նախաձեռնել խորհրդարանի լուծարում:

Նախագահին ընտրում է խորհրդարանը: «Կողմ» պետք է քվեարկի 100 պատգամավորներից առնվազն 51-ը (այլ ոչ թե պարզ մեծամասնությունը):

Այս տարի առաջին անգամ քվեարկությունը բաց է եղել: Էգլիս Լևիտսին «կողմ» է քվեարկել 61 պատգամավոր:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’
Հաջորդ հոդվածը‘AS. Բեքհեմը Դե Ռոսիին հրավիրել է «Ինտեր Մայամի»’