Լատվիայի պաշտպանության նախարարը Եվրոպային չի վստահում

455

Լատվիան վստահում է ԱՄՆ-ին՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակցի, քանի որ Միացյալ Նահանգները ռազմական պոտենցիալ ունի, սակայն կասկածում է եվրոպական գործընկերների հարցում, հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսը իսպանական La Vanguardia թերթին տված հարցազրույցում։

«Ես վստահում եմ Միացյալ Նահանգներին, որովհետև նա այստեղ՝ Եվրոպայում, ռազմական պոտենցիալ ունի, և նա ցույց տվեց Ուկրաինայի օրինակով, որ կարող է մեզ օգնության հասնել մոտավորապես չորս ժամվա ընթացքում,- նշել է նախարարը։- Բայց ինչպե՞ս կարող եմ վստահել մեր եվրոպացի դաշնակիցներին, եթե նրանց ռազմական պոտենցիալն այդքան թույլ է։ Մեզ փաստեր են հարկավոր, ոչ թե խոսքեր։ Որպեսզի իմանանք, որ նրանք ընդունակ են կիրառելու ՆԱՏՕ-ի պայմանագրի 5 հոդվածը՝ ագրեսիայի դեպքում»,- հայտարարել է ՊՆ ղեկավարը։

Մեկնաբանելով իրավիճակն Ուկրաինայում՝ Պաբրիկսը շեշտել է․ «Ես հանդես եմ գալիս հօգուտ կրակի դադարեցման, բայց միայն ռուսաստանյան բոլոր զորքերի անհապաղ դուրսբերմամբ։ Առանց դրա՝ դա թակարդ կլինի»,- պնդել է նախարարը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԷստոնիայում ՌԴ դեսպանատունը պատերազմական ժամանակների երգեր է միացրել
Հաջորդ հոդվածըԸնդդիմության առաջնորդն առաջարկել է փակել ԱՄՆ ռազմական օբյեկտները