Լատվիայի ՊՆ․ Լիտվան, Լեհաստանը և Լատվիան ՆԱՏՕ-ի 4-րդ հոդվածի գործարկման շեմին են

116

Լատվիան, Լիտվան և Լեհաստանը մի քայլ են հեռու Բելառուսի հետ սահմանին միգրացիոն ճգնաժամի կապակցությամբ ՆԱՏՕ-ի 4-րդ հոդվածը գործարկելուց։

Այդ մասին հայտարարել է Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսը։

«Ներկայում մենք մի քայլ ենք հեռու ՆԱՏՕ-ի 4-րդ հոդվածից (Հյուսիսատլանտյան պայմանագրի 4 հոդվածը նախատեսում է ՆԱՏՕ-ի մասնակիցների խորհրդակցություններ, եթե, կողմերից մեկի կարծիքով՝  վտանգի տակ է հայտնվել դաշինքի մասնակիցներից որևէ մեկի տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը կամ անվտանգությունը)»,- հայտարարել է նախարարը Լատվիական ռադիոյի եթերում։

Նրա խոսքով՝ Լեհաստանը, Լիտվան և Լատվիան պայմանավորվել են, որ եթե կողմերից մեկը ցանկանա խորհրդակցություններ սկսել ՆԱՏՕ-ի այդ հոդվածով, ապա մյուսները կմիանան այդ նախաձեռնությանը, և երեք երկրները միասին դիմում կներկայացնեն։

Փոխնախարարը ընդգծել է, որ երեք երկրներն էլ գիտակցում են ՆԱՏՕ-ի 4-րդ հոդվածի լրջությունը։ Լատվիան, Լիտվան և Լեհաստանը դեռ սպասում են, քանի որ համարում են, որ իրավիճակը կշտկվի, բայց այն կարող է շատ արագ փոխվել։ «Իրավիճակը կարող է փոխվել ամեն ժամ, և  այդ ժամանակ մենք կարող ենք գործի դնել 4 հոդվածը»,- նշել է նախարարը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԳնդակոծում են հայկական դիրքերը
Հաջորդ հոդվածըՊահանջում ենք Վանո Սիրադեղյանի աճյունն ամփոփել Կոմիտասի անվան պանթեոնում