‘Լատվիայում կարգելվի դեմքը ծածկող մուսուլմանական հագուստը’

1095

Լատվիայում արգելք կսահմանվի ամբողջությամբ դեմքը ծածկող ավանդական մուսուլմանական հագուստ կրելը հասարակական վայրերում:  Այդ մասին երկուշաբթի հայտնել է երկրի արդարադատության նախարար Ձինտարս Ռասնաչսը:

Ավելի վաղ Լատվիան համաձայնել է առաջիկա երկու տարվա ընթացքում ընդունել 531 ներգաղթյալի՝ Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից, որոնք Լատվիա կժամանեն Իտալիայից և Հունաստանից:

Առաջին ներգաղթյալները Լատվիա կժամանեն փետրվարին: Սկզբում երկիրը նախատեսում է ընդունել 10 ներգաղթյալի:

Հարցումների համաձայն՝ փախստականներ ընդունելու մասին իշխանությունների որոշմանը դեմ է երկրի բնակչության 78 %-ը:

Դեմքը ծածկող մուսուլմանական հագուստ կրելու վերաբերյալ բանավեճ սկսելու նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես է եկել Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսը: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Վատիկանի դեսպանի «պահապան հրեշտակները». Հետապնդո՞ւմ, թե` խաղ’
Հաջորդ հոդվածը‘Նախարարություն.Կիրակի արձանագրվել է H1N1 վարակով 2 հիվանդի մահ’