‘Լատվիան պատասխան է պահանջում Ժիրինովսկու հայտարարությունների համար’

898

Լատվիայի ԱԳՆ-ը հրավիրել է Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Վեշնյակովին՝ պարզաբանումներ տալու սկանդալային քաղաքական գործիչ, ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությունների կապակցությամբ:

Օրերս Ժիրինովսկին հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ լուրջ հակամարտության դեպքում Մերձբալթիկայի երկրները եւ Լեհաստանը «հողին կհավասարեցվեն»:

«Ի՞նչ կմնա Մերձբալթիկայից: Ոչինչ չի մնա: Իսկ այնտեղ նատօական ինքնաթիռներ, հակահրթիռային համակարգեր են տեղակայված: Մերձբալթիկան, Լեհաստանը… նրանք դատապարտված կլինեն, գետին հավասարեցված: Այնտեղ ոչինչ չի մնա: Թող խելքի գան նրանք, այդ փոքր, գաճաճ պետությունների ղեկավարները», — ասել է Ժիրինովսկին «Ռոսսիյա-24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Ավելի վաղ Լեհսատսնի ԱԳՆ-ն է պարզաբանումների համար հրավիրել ՌԴ դեսպանին:

Նախորդ հոդվածը‘Արփա-Սեւան ջրատարի ջրի մի մասը գողանում են –ՀԲՃ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վթարի ենթարկված շվեյցարական գնացքից 200 ուղեւոր է տարհանվել’