‘Լատվիան վավերացրել է Ուկրաինա-ԵՄ ասոցացման համաձայնագիրը’

596

Լատվիայի խորհրդարանը վավերացրել է ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագիրը, տեղեկացրել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը:

«Սեյմը միաձայն վավերացրել է ԵՄ-ի և Ուկրաինայի միջև ասոցացման համաձայնագիրը՝ ի նշան համերաշխության ուկրաինացի ժողովրդի հետ»,- գրել է լատվիական արտաքին գերատեսչության ղեկավարն իր Twitter-ում:

Ինչպես արդեն հաղորդվել է, Ուկրաինան և Եվրոպական Միությունը հունիսի 27-ին Բրյուսելում ստորագրեցին Ասոցացման վերաբերյալ համաձայնագրի տնտեսական մասը, որը նախատեսում է ազատ առևտրի գոտու ստեղծում: Համաձայնագրի տնտեսական մասը նախատեսում է ԵՄ-ի հետ Ուկրաինայի խորը տնտեսական ինտեգրում, ինչպես նաև՝ ազատ առևտրի լայն և ընդգրկուն գոտու ստեղծում:

Հուլիսի 2-ին Համաձայնագիրը վավերացրել է Ռումինիան, հուլիսի 8-ին՝ Լիտվան: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Վարչապետի խորհրդական. Գալուստ Սահակյանը էս համարները տվել ա, որ ես ֆռֆռամ’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև’