Լատվիան 488,4 հազար եվրոյի փշալար է գնել՝ Բելառուսի հետ սահմանին ժամանակավոր 37 կիլոմետրանոց պարսպի համար, որտեղից անօրինական ներգաղթյալների հոսք է նկատվում, հաղորդել է Լատվիական ռադիոյի և հեռուստատեսության կայքը։
Ըստ տեղեկատվության՝ փշալարերի գնման պայմանագիրը կնքվել է սեպտեմբերի 10-ին։ Ըստ հանրապետության ներքին գործերի նախարարության պետքարտուղար Դմիտրի Տրոֆիմովի, այժմ փնտրում են մի ընկերություն, որը Բելառուսի սահմանին պարիսպ կկառուցի։
«Այժմ պարիսպը կառուցելու գներն են քննարկվում։ Կառավարությունը օգոստոսի 10-ին 1,7 մլն եվրո է հատկացրել 37 կմ պարսպի համար։ Ուստի եթե հատկացված ֆինանսավորումը բավարար չլինի, իհարկե, այդ մասին կտեղեկացնենք կառավարությանը»,- ընդգծել է Տրոֆիմովը։
Փոխանցում է tass.ru-ն։