‘Լատվիա. Ցանկացած պատնեշ կարելի է հաղթահարել՝ բացի երեքմետրանոց պատից’

960

Ռուս-լատվիական սահմանի պարսպի բարձրությունը կկազմի 2,7 մ՝ չհաշված փշալարերը, մարտի 2-ին հայտարարել է Լատվիայի պետական սահմանապահ ծառայության պետ Նորմունդս Գարբարսը, փոխանցել է РИА Новости-ն:

Նա նշել է, որ «ցանկացած պատնեշ, բացի երեքմետրանոց պատից, կարելի է հաղթահարել: Այս պարիսպը խոչընդոտ կհանդիսանա և կստիպի նախօրոք նախապատրաստվել, ասենք՝ կտրել փշալարերը կամ փոս փորել, ինչն էլ, իր հերթին, սահմանապահներին թույլ կտա հասնել սահմանախախտման վայր»,- ասել է Գարբարսը:

2015 թ. դեկտեմբերին հաղորդվել է, որ Լատվիան սկսել է պատի շինարարությունը Ռուսաստանի հետ սահմանին: Գարբարսը նշել է, որ դա արվում է անօրինական միգրացիայի դեմ պայքարի շրջանակներում:

Իշխանությունները նախատեսում են պարսպի շինարարությունն ավարտել չորս տարում: 92 կիլոմետրանոց պարիսպը երկրի բյուջեի վրա կարժենա 17 մլն եվրո: Ըստ երևույթին՝ պարսպին տեղ-տեղ կհաջորդեն տեսախցիկները և սենսոր համակարգերը:

Ռուս-լատվիական սահմանի ընդհանուր երկարությունը կազմում է մոտավորապես 270 կմ: Փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Յանուկովիչին հրապուրում է «սեքսուալ նվերով»’
Հաջորդ հոդվածը‘ԹԻՀԿ հայտարարությունը` նոր ԸՕ-ի վերաբերյալ’