‘Լարիսա Ալավերդյան. «Հարսնաքարի» գործով նախաքննությունը պատշաճ չի իրականացվել’

1353

«Այն, որ «Հարսնաքարի» գործով վեց ամբաստանյալներից Նորայր Հայրապետյանի պաշտպանը մեղադրող դատախազ Արթուր Դավթյանին ինքնաբացարկի միջնորդություն հայտնեց, ինձ համար բավական համոզիչ փաստ է, որ նախաքննությունը պատշաճ չի իրականացվել»: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, մարդու իրավունքների առաջին Պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հավատում է դատավարության արդարությանը:

«Եթե երկու հակառակ շահերի պաշտպանողները կողմերը արտահայտում են նույն կարծիքը, դա ինքնին ավելի ծանրակշիռ է, քան բոլոր քաղաքացիական շարժումների կարծիքը»,- նշեց տիկին Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ եթե առ այսօր նախաքննության անաչառության վերաբերյալ կասկածները վերագրվում էին, այսպես կոչված, քաղաքականացված անձանց կամ ուժերին, ապա այժմ գործ ունենք իրավաբանական համայնքի ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ այսօր Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության գործով առաջին դատական նիստը: Այն հետաձգվեց, քանի որ ամբաստյալներից մեկը պաշտպան չուներ:

Նախորդ հոդվածը‘Կարեն Օհանջանյան. Բակո Սահայանն արհամարհեց ժողովրդի կարծիքը’
Հաջորդ հոդվածը‘Եվրախորհրդարանը Ռուսաստանի մասին բանաձև է ընդունել ‘