‘
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին ժամը 11:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Սյունիքի մարզի Գորիս քաղաքից դեմի «Զանգեր» տանող ավտոճանապարհին և «Մեղրու սար» կոչվող հատվածում առկա է մառախուղ:
Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
‘