‘Լարսը բաց է’

1619

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Ելփինի ոլորաններում տեղում է ձյուն:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Հիշատակի երթի վրա չարախնդացողը ոճրագործության մասնակից է’
Հաջորդ հոդվածը‘Թաիլանդում հրաժարվել են գրավի դիմաց ազատ արձակել ռուսաստանցի «սեքս-հրահանգիչներին»’