‘Լարսը փակ է բեռնատարների համար ‘

2209

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 12-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար:

Նախորդ հոդվածը‘ՀԿ-ներ. Ազատ արձակեք Անդրեաս Ղուկասյանին’
Հաջորդ հոդվածը‘Սկրիպալի թունավորումը. Սոլսբերիի բնակիչներին խորհուրդ է տրվում լվանալ հագուստը’