‘Լարսի անցակետը բաց կլինի միայն մարդատարների եւ միկրոավտոբուսների համար’

610

Դեկտեմբերի 10-ի ժամը 21:00-ի դրությամբ հանրապետությունում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: 

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից «Արմենպրես»-ին տեղեկացրել են, որ կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: 

Ըստ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինացի պատգամավորը վրացիներին ու ադրբեջանցիներին երկրի «չաչորակ ուռուցք» է համարել ‘
Հաջորդ հոդվածը‘Երեւանյան ամանորյա ֆաունան՝ ըստ Տարոնի (Ֆոտոշարք)’