‘
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին ժամը 17:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը (փակ է բեռնատար ավտոմեքենաների համար):
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և «Մեղրիի սար» կոչվող հատվածում առկա է մառախուղ:
«Մեղրիի սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն:
Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Ռուսական կողմում կա կուտակված 140 ավտոմեքենա:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն էլ տեղեկացնում է, որ ժամը 17:30-ի դրությամբ, Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 10-20 մետր: Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Ճանապարհաշինարարները կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
‘