‘Լարսում ձնաբքի պատճառով երկու հայաստանցի է զոհվել ‘

1190

Ստեփանծմինդա — Լարս ճանապարհին ձնաբքի տակ են մնացել և զոհվել են Սևանի երկու բնակիչներ, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նրանց մահվան երկու վարկած է շրջանառվում՝ ցրտահարությունը կամ թունավոր գազերի արտահոսքը, ինչի աղբյուր կարող էր հանդիսանալ մեքենայում տևական ժամանակ միացված տաքացուցիչը։

Դիակները դեռ Հայաստան չեն տեղափոխվել, «Ազատության» հետ զրույցում ասաց զոհվածների հարևաններից մեկը՝ Յուրա Գալստյանը: Հարազատների փոխանցմամբ, մահացածները Ռուսաստան էին ուղևորվում սոցիալական ու ֆինանսական խնդիրների պատճառով։

Մանրամասները ՝սկզբնաղբյուր կայքում

 

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնայի» «սև» երկուշաբթին, Լուիս Էնրիկեն, թե՞ Լեոնել Մեսսին, «Բարսելոնայի» ճգնաժամը’
Հաջորդ հոդվածը‘Գողական հավաքը և ոտնատակ տրված պետականությունը’