‘
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Արարատ միությունը, այսօր Սուրբ Սարգիս եկեղեցում, ի պաշտպանություն Տեր Հակոբի, պետք է ակցիա կազմակերպվեր։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ առավոտից այնտեղ խուճապային իրավիճակ է։ Արարատ միության անդամները Վահրամ սարկավագի օգնությամբ փորձել են այնտեղ բարձրախոսներ տեղադրել։ Արարատյան թեմի աշխատակազմի ղեկավար Հայկ Թադեւոսյանը վիճաբանության մեջ է մտել Վահրամ սարկավագի հետ, քաշքշել շորերն ու պատռել նրա հագուստը։
Կայքի փոխանցմամբ, ներկա պահին ողջ տարածքը ոստիկանության կողմից վերցված է հսկողության տակ:
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Արարատ» երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը տեղափոխվել է Երևանի Սբ. Երրորդություն եկեղեցի, որը, ինչպես պարզաբանեց Արարատյան Հայրապետական թեմի մամուլի դիվանը, տեղի է ունեցել Տեր Հակոբի սեփական դիմումի համաձայն՝ ծառայությունն այնտեղ իրականացնելու համար:
Սակայն լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն` Տեր Հակոբի տեղափոխման պատճառը հուլիսի 7-ին Հ2 հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված «Չէին սպասում» հաղորդմանը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի արտահայտությունն է եղել, ըստ որի՝ «Տեր- Հակոբը 1000 Կճոյան արժի»:
‘