‘Լարված իրավիճակ Կոմիտաս 5-ում. Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը կտրել է երակները (ֆոտոշարք, տեսանյութ)’

2232

Կոմիտասի 5ա, 3 և 7 շենքերի բնակիչներն այսօր վաղ առավոտից շրջապատել են իրենց շենքերի անմիջական հարևանությամբ կառուցվող բազմահարկ նորակառույցի շինհրապարակի մուտքը՝ այդպիսով փորձելով դիմագրավել Կոմիտասի 5 հասցեում կատարվող շինրարարությանը, որն արդեն 4 տարի է, ինչ սկսվել է, և, ըստ բնակիչների, անօրինական է, քանի որ իրենց կարծիքը ոչ ոք հաշվի չի առել այդ տարածքում շինարարություն սկսելիս, իսկ բուն շինարարությունն ընթանում է բազմաթիվ խախտումներով: Շինհրապարակ են եկել ոստիկաններ, ովքեր փորձում են «պաշտպանել» շինհրապարակը իրենց բողոքի ձայնը բարձրացրած բնակիչներից: Այս մասին հայտնում է hetq.am-ը:

Արդեն հաղորդել էինք, որ քիչ առաջ այստեղից ոստիկանություն բերման է ենթարկվել Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը, որ մտել էր շինհրապարակ՝ խոչընդոտելու աշխատանքները:

Մի քանի րոպե առաջ էլ, ինչպես հաղորդում է aravot.am-ը, ակտիվիստ Անուշավան Պետրոսյանը կտրել է երակները և այժմ կանգնել է՝ ձեռքերը վեր պարզած: Այս պահին շտապօգնությունն է ժամանել:  Ակտիվիստը կես ժամ էր տվել ոստիկաններին՝ տեխնիկան հեռացնելու համար: Հակառակ դեպքում նա սպառնացել էր կտրել երակները: 

Նախորդ հոդվածը‘Հենրիկ Մխիթարյանը դեմ չէ մենամարտել Արթուր Աբրահամի հետ. հարցազրույց’
Հաջորդ հոդվածը‘«Փարքինգ Սիթի Սերվիսի» տնօրենը կարծիք չունի, որ հայտնի’