‘Լարված մթնոլորտ` Վարդան Պետրոսյանի գործով նիստում. yerkir’

2154

Yerkir.am-ի փոխանցմամբ, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում,  Վաղինակ Մկրտչանի նախագահությամբ, շարունակվում է Վարդան Պետրոսյան գործով դատավարությունը:  Դատարանում ցուցմունք է տվել գործով տուժող Արթուր Հակոբյանը, ով հայտնել է, թե դեպքի օրը Աշտարակ թեքվելու հատվածում մեքենայից ինչ-որ ձայներ է լսել և կանգնել է ճանապարհից դուրս խոտածածկ հատվածում ՝ նայելու` ինչ խնդիր կա: Բայց նա նշել է, որ դուրս չի եկել մեքենայից և միայն արգելակն ու գազն է սեղմել: Այդ պահին կողային հայելիներով տեսել է, որ իրենց ուղղությամբ լույս է գալիս: «Տեսա, որ շատ արագ մեքենա է գալիս` մոտ 150 կմ/ժ. արագությամբ: Մտածեցի` թող անցնի, նոր դուրս գամ, ամենաքիչը հարբած մարդու գործ է, ի՞նչ շտապելու բան ունեմ»,- պատմել է նա և հավելել, որ ուշքի է եկել միայն հիվանդանոցում և տեսել, որ կողքին` պատգարակի վրա մի քաղաքացի կա պառկած: Բժիշկներն ասել են, որ, պատգարակին պառկածն իր մեքենային հարվածողն է՝ Վարդան Պետրոսյանը:

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի հարցին, թե արդյո՞ք ճիշտ է նրա նախաքննական ցուցմունքը, տուժողը պատասխանել է. «Ես իմ երեխեքի թաղմանը չեմ մասնակցել, բայց ցուցմունք եմ տվել»:  

Կայքը նշում է, որ դատական նիստն անցնում է լարված մթնոլորտում: Տուժողները վիրավորական արտահայտություններ են հնչեցնում ամբաստանյալի և նրա պաշտպանի հասցեին: Քիչ առաջ էլ դատավորը սանկցիա է կիրառել և նիստերի դահլիճից դուրս հրավիրել տուժող Հայկ Հակոբյանին. նա մի քանի անգամ Վարդան Պետրոսյանի պաշտպանին վիրավորելուց հետո ասել էր. «Ի՞նչ ես էդպես ժպտում, գոնե նրա նման դերասանություն արա»:  

Մանրամասները` yerkir.am կայքում: 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ փոխվարչապետը սփյուռքահայ գործարարներից ԼՂՀ-ում նոր ներդրումներ է ակնկալում’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանը մեծ հույսեր է կապում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ ջանքերի հետ’