‘Լարված վիճակ Բաղրամյան 26-ի մոտ. Երթի մասնակից կանայք պահանջում են հանդիպում Սերժ Սարգսյանի հետ’

1830

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի Ազատության հրապարակից մեկնարկել է կանանց երթ դեպի նախագահական նստավայր՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով: Tert.am-ը փոխանցում է, որ կանայք, ովքեր պահանջում էին նաև հանդիպում Սերժ Սարգսյանի հետ, մտել են նախագահականի ընդունարան, որտեղից քիչ հետո խիստ վրդովված են դուրս եկել: Վրդովմունքի պատճառն այն է եղել, որ նրանց հանդիպելու ցանկություն էր հայտնել նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Աիդա Ասատրյանը: Թեև փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կանանց խորհուրդ է տվել հանդիպել Ասատրյանի հետ, սակայն նրանք չեն համաձայնել:

Հիշեցնենք, որ Ցուցարարների շարժը Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի մոտ ընդհատել է ոստիկանությունը` առաջարկելով ցույցը շարունակել նստավայրի դիմացի մայթին: Երթի մասնակիցների հետ բանակցությունների արդյունքում ոստիկանությունը թույլ է տվել ցույցը շարունակել նստավայրի դիմաց` պահպանելով շենքի պարիսպներից որոշակի հեռավորություն:  

 

Նախորդ հոդվածը‘Գժանոց’
Հաջորդ հոդվածը‘Տատա Մարտինո. Մեսսիի բացակայությունը չի արդարացնի անհաջողությունները’