‘«Լացիոյին» կարող են զրկել 5 միավորից’

571

Հռոմի «Լացիոն» կարող Իտալիայում առաջնությունում 5 միավորից զրկվի, հայտնում է Corriere dello Sport-ը:

«Լացիոյի» կիսապաշտպան Ստեֆանո Մաուրին մեղադրվում է նրանում, որ խաղադրույքներ է կատարել թիմի հանդիպումների վրա, չնայած ֆուտբոլիստը նախկինում պնդել էր, թե խաղադրույքներ կատարել է միայն բասկետբոլի եւ թենիսի մրցաշարերում: Կասկածի տակ են դրվել «Լացիոյի» հանդիպումները «Ջենոայի» եւ «Լեչչեի» հետ: Պետական մեղադրողը Մաուրի մեղքը ապացուցող փաստեր ունի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մաուրին ձերբակալվել էր իտալական ֆուտբոլում կոռուպցիոն սկանդալի hհետաքննության ընթացքում:

Նշենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնությունում «Լացիոն» 42 միավորով առայժմ 2-րդ տեղում է:

Նախորդ հոդվածը‘Ռիտա Սարգսյանի ստեղծագործությունը` Պյետրոդարկիի կատարմամբ (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Զրոյացում՝ ի պետս սեփական անձի’