Ֆուտբոլի Իտալիայի առաջնության երկրորդ տուրում Հռոմի «Լացիոն» ընդունեց «Սպեցիային» և վստահ հաղթանակ տարավ 6:1 հաշվով: Հռոմեացիների կազմում առաջին խաղակեսում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Իտալիայի հավաքականի հարձակվող Չիրո Իմոբիլեն:
«Լացիոն» տարավ երկրորդ հաղթանակը, իսկ «Սպեցիան» ունի մեկ միավոր:
Իտալիայի առաջնություն, երկրորդ տուր
«Լացիո» — «Սպեցիա»՝ 6:1 (տեսանյութ)
Չիրա Իմոբիլե, 5, 15, 45+2, Ֆելիե Անդերսոն, 47, Էլսեիդ Հյուսայ, 70, Լուիս Ալբերտո, 85 – Դանիելե Վերդե, 4
Հեռացում՝ Կելվին Ամիան, 54 («Սպեցիա»)
«Ատալանտա» — «Բոլոնիա»՝ 0:0