Հռոմեական «Լացիոն» հետաքրքրված է Հայաստանի հավաքականի նախկին խաղացող, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով եւ սկսել է բանակցություններ նրա հետ՝ առաջարկելով պայմանագիր, հաղորդում է Tuttomercatoweb-ը։
«Ռոման» ու 33-ամյա ֆուտբոլիստը դեռ համաձայնության չեն հասել պայմանագրի երկարաձգման հարցում։ Մխիթարյանը հուլիսի 1-ին կստանա ազատ գործակալի կարգավիճակ։
Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում մասնակեցլ է 41 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։