‘
«Լացիո»-ի կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը, հնարավոր է, կարիերան շարունակի «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Այս մասին հաղորդում է Sunday Express-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ սերբ խաղացողին իր թիմում ցանկանում է տեսնել անձամբ «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Պորտուգալացին կարծում է, որ Միլինկովիչ-Սավիչը կարող է հիանալի համագործակցել իր հայրենակից Նեմանյա Մատիչի հետ:
Հաղորդվում է, որ մանչեսթերյան գրանդի սկաուտները «Ջենոա»-ի դեմ խաղում հետևել են 22-ամյա ֆուտբոլիստի խաղին:
Նշվում է, որ «ՄՅՈւ»-ն պատրաստ է Միլինկովիչ-Սավիչի տրանսֆերի դիմաց հռոմեական ակումբին վճարել 75 մլն ֆունտ ստերլինգ:
‘