‘«Լացիո» — «Յուվենթուս»՝ 0:1. թուրինյան ակումբը շատ կարևոր 3 միավոր վաստակեց (տեսանյութ)’

1658

Ա Սերիայի 27-րդ տուրում գործող չեմպիոն Թուրինի «Յուվենթուս»-ը հյուրընկալվեց Հռոմի «Լացիո»-ին և խաղի վերջին վայրկյաններին հաղթանակ տարավ:

Մրցավարի կողմից ավելացված ժամանակի վերջին րոպեին Պաուլո Դիբալան խփեց խաղի միակ գոլն ու հաղթանակ պարգևեց «ծեր սինյորա»-ին:

Այսպիսով, Ալեգրիի թիմը 68 միավորով մնաց 2-րդ հորիզոնականում: «Յուվե»-ն մեկ խաղ էլ պակաս է անցկացրել:

«Լացիո»-ն, իր հերթին, 52 միավորով 3-րդն է: «Ինտեր»-ն ու «Ռոմա»-ն այս տուրում հաղթելու դեպքում կարող են շրջանցել «արծիվներ»-ին:

Հիշեցնենք, որ քիչ անց՝ 23:45-ին, առաջատար «Նապոլի»-ն կհյուրընկալի «Ռոմա»-ին:

«Լացիո» — «Յուվենթուս»՝ 0:1
0:1՝ Դիբալա (90+3′)

Նախորդ հոդվածը‘Գեւորգ Նալբանդյան. Եթե սա է պրոֆեսորը…’
Հաջորդ հոդվածը‘Կարագեր. Հարգում եմ Վենգերին, բայց նրա ժամանակը մոտեցել է ավարտին ‘