‘
«Միլան»-ի նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն կարող է գլխավորել «Լացիո»-ն: Այս մասին հայտնում է Sky Sport Italia-ն:
Հռոմեական ակումբի ղեկավարությունը արդեն բանակցություններ է վարում 41-ամյա մասնագետի հետ:
Նշենք, որ «Լացիո»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2020 թվականը:
Իտալացին խնդրել է իրեն ժամանակ տալ կարիերայի նոր տարբերակներ ուսումնասիրելու համար:
‘