‘Լա Լիգայի ղեկավարությունը չի ցանկանում գումար ծախսել Hawk-Eye համակարգի վրա’

2130

‘

Լա Լիգայի ղեկավարությունը մտադիր չէ գումար ծախսել այն համակարգի վրա, որը հաջողությամբ կիրառում են Անգլիայի Պրեմիեր լիգայում:

Իսպանիայի ընթացիկ առաջնության վերջին տուրի «Վալենսիա» — «Բարսելոնա» խաղի ժամանակ մրցավարը սխալ որոշում ընդունեց՝ չհաշվելով հյուրերի խփած գոլը: Գնդակն ամբողջությամբ և մի փոքր էլ ավելի անցել էր դարպասային գիծը, մինչդեռ  դրվագը դուրս էր մնացել մրցավարների տեսադաշտից: Դրանից հետո իսպանական ֆուտբոլում ակտիվորեն քննարկում են հարցը, որը  որևէ տեխնոլոգիայի կիրառումը վաղուց անհրաժեշտություն է: Եվրոպայի առաջատար ֆուտբոլային առաջնություններից միայն Իսպանիայում ոչ մի համակարգ չեն կիրառում, որը կարող է օգնել մրցավարներին:

Հայտնի է, որ գալիք մրցաշրջանից Լա Լիգայում կիրառելու են VAR համակարգը՝ վիճելի  դրվագներում ճիշտ որոշում կայացնելու համար:

Marca պարբերականի հաղորդման համաձայն՝ Լա Լիգայի ղեկավարությունն առաջնությունում Hawk-Eye համակարգ կիրառելու հնարավորություն ունեցել է, որը կիրառվում է Անգլիայում: Այն օգնում է միայն դեպքերում, երբ պետք է պարզել, թե արդյոք գնդակը հատել է դարպասային գիծը, թե ոչ:

Hawk-Eye համակարգն արժե 4 միլիոն եվրո և դրա համար Լա Լիգան հրաժարվել է այդ տարբերակից:

‘

Նախորդ հոդվածը‘Այսօր տեղումներ չեն լինի’
Հաջորդ հոդվածը‘«Բավարիայի» ֆուտբոլիստների վնասվածքների պատճառը Անչելոտիին է եղել ‘