‘
Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասը «Ռեալին» մեղադրում է պոպուլիզմի մեջ:
««Ռեալը» մի տեղ ասում է մի բան, այլ տեղ՝ ուրիշ բան: Պետք է նշեմ, որ Relevant Sports ընկերությունը, որն օգնում է խաղերը կազմակերպելու հարցում, համարվում է International Champions Cup-ի կազմակերպիչը: Եվ «Ռեալը» մասնակցում է այդ մրցաշարին: Ինձ թվում է, որ «Ռեալը» զբաղվել է պոպուլիզմով: Ինձ չի անհանգստացնում նրանց կարծիքը: Նման խաղերին մասնակցելը կամավոր սկզբունքով է»,- ասել է Տեբասը:
Ավելի վաղ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ մադրիդյան ակումբը դեմ է ԱՄՆ-ում խաղեր անցկացնելուն:
‘