‘Լա Լիգայի նախագահ. ՊՍԺ-ին եւ «Մանչեսթեր Սիթիին» պետք է հեռացնել Չեմպիոնների լիգայից’

1137

Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասը դարձյալ պահանջել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին եւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» հեռացնել Չեմպիոնների լիգայից ֆինանսական արդարության կանոնները խախտելու համար: Նա մեկնաբանել է Football Leaks-ի տվյալները, որոնց համաձայն ՈւԵՖԱ-ն անտեսել է խախտումները եւ չի պատժել երկու հարուստ ակումբներին:

«Դեռ երկու տարի առաջ եմ ասել, որ ՊՍԺ-ն ու «Մանչեսթեր Սիթին» խարդախություններ են անում: Դա ինձ չի զարմացրել: ՈւԵՖԱ-ն պետք է իրական քայլեր կատարի այդ ուղղությամբ: Դա նաեւ ցույց է տալիս, որ ֆուտբոլային աշխարհն ու ենթակառուցվածքը անկատար են: Այդ թիմերին պետք է պատժել: Եթե նրանք հեռացվեն Չեմպիոնների լիգայից, բոլորը կհասկանան, որ այդ կանոնները պետք է լուրջ ընդունել»,- Տեբասի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Նախկինում Տեբասը հայտարարել էր, որ ՊՍԺ-ն ու «Մանչեսթեր Սիթին» արաբ սեփականատերերի միջոցով ստանում են պետական աջակցություն եւ այլանդակում են համաշխարհային ֆուտբոլը:

Նախորդ հոդվածը‘Խոդորկովսկի. Եթե Ինտերպոլը ղեկավարի Պրոկոպչուկը, հարյուրավոր մարդիկ կդառնան Կրեմլի թիրախը’
Հաջորդ հոդվածը‘Գրիզմանը գիտի, թե ով կարող է փոխարինել Դիդյե Դեշամին’