Լա լիգան կհրապարակի մրցավարի ու VAR-ի անձնակազմի զրույցները

238

Լա լիգան և Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում են կայացրել հրապարակելու հանդիպման մրցավարի ու VAR համակարգի անձնակազմի երկխոսությունը, հաղորդում է ESPN-ը։

Առաջին անգամ դա տեղի կունենա հունվարի 10-ին և 11-ին Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզրափակիչ հանդիպումների ժամանակ։

Թոփ լիգաներից նման նախադեպով այս մրցաշրջանից հանդես է գալիս Անգլիայի Պրեմիեր լիգան, որն ամեն խաղային տուրից հետո հրապարակում է վիճահարույց դրվագներում հանդիպման մրցավարի և տեսակրկնապատկերների մրցավարների զրույցը։

Նախորդ հոդվածըFourFourTwo․ 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը
Հաջորդ հոդվածըԼևանդովսկին չի հեռանա «Բարսելոնայից»