‘
Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում «Բարսելոնան» Բիլբաոյում խաղաց «Ատլետիկոյի» դեմ: Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի նախկին թիմի հետ պայքարում հաղթանակ բերեցին Լիոնել Մեսիի եւ Պաուլինյոյի գոլերը՝ 2:0: Արգենտինացի հարձակվողը 12-րդ գոլը խփեց Իսպանիայի ընթացիկ առաջնությունում:
«Բարսելոնան» 28 միավորով առաջին տեղում է եւ երկրորդ տեղում ընթացող «Վալենսիայի» նկատմամբ ունի 4 միավորի առավելություն:
Իսպանիայի առաջնություն, 10-րդ տուր
«Ատլետիկ» — «Բարսելոնա»՝ 0:2
Լիոնել Մեսի, 36, Պաուլինյո, 90+2
‘