‘
Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում «Բարսելոնա»-ն «Կամ Նոու» մարզադաշտում՝ 2:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Բիլբաոյի «Ատլետիկ»-ի նկատմամբ:
Խաղի հաշիվը 8-րդ րոպեին բացել է կատալոնացիների հարձակվող Պակո Ալկասերը: Առաջին կեսի միջնամասում իր թիմի առավելությունը կրկնապատկել է Լիոնել Մեսսին:
Հարկ է նշել, որ որակազրկման պատճառով հանդիպմանը չի մասնակցել տանտերերի հարձակվող Լուիս Սուարեսը:
Այսպիսով, «Բարսելոնա»-ն վաստակում է 75 միավոր և շարունակում միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
«Բարսելոնա» — «Ատլետիկ»՝ 2:0
1:0՝ Ալկասեր, 2:0՝ Մեսսի
‘